Մամուլ

Ինչպե՞ս են ՔՊ խմբակցությունում ընդունել Գեղամ Գևորգյանին ու Գարեգին Բաղրամյանին․ «Հրապարակ»

Ինչպե՞ս են ՔՊ խմբակցությունում ընդունել Գեղամ Գևորգյանին ու Գարեգին Բաղրամյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ ՔՊ խմբակցության երեկվա փակ նիստերն ընթացել են խաղաղ մթնոլորտում, ՔՊ-ն առանձին-առանձին հանդիպել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ, որոնց պատրաստվում են վերընտրել: Յուրաքանչյուր հանդիպում մոտ 1.5 ժամ է տևել, չնայած քիչ թվով պատգամավորներ են մասնակցել, բայց բոլորը թեկնածուներին հարցեր են տվել։

Մեր աղբյուրի տպավորությամբ, ՔՊ-ում ավելի ջերմ են ընդունել Գեղամ Գևորգյանին, իսկ Արթուր Վանեցյանի բաջանաղ Բաղրամյանի հետ հանդիպումն ավելի պաշտոնական, սառը մթնոլորտում է անցել: Ոմանք անգամ խայթելու փորձեր են արել։ Ընտրությունը կկայանա հաջորդ շաբաթ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական