Մամուլ

2,2 մլն դրամի թղթապանակներ, 240 հազար դրամի երկու դրոշ․ ՀՀ ԱՆ հետաքրքիր գնումները․ «Ժողովուրդ»

2,2 մլն դրամի թղթապանակներ, 240 հազար դրամի երկու դրոշ․ ՀՀ ԱՆ հետաքրքիր գնումները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուսումնասիրելով ՀՀ արդարադատության նախարարության 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների գնումները՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ, բացի խոշոր դրամաշնորհներից, ինչպիսին են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրած 175 մլն 211 հազար դրամ դրամաշնորհը, «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամին տված 445 մլն 400 հազար դրամ դրամաշնորհը, նաև նախարարությունն այլ հետաքրքիր գնումների պայմանագրեր է կնքել։

Օրինակ՝ նախարարությունը 30 հազար թելով թղթապանակ է գնել` 2 մլն 214 հազար դրամ արժողությամբ։

Թղթապանակի բնութագիրը, ըստ պայմանագրի, հետևյալն է՝ թղթապանակ՝ թելով կապվող, թղթյա, նախատեսված A4 չափի թղթերի համար, ստվարաթղթի խտությունը՝ 400գ/քմ, ստվարաթղթի դիմերեսի սպիտակությունը` 120 (CIE համակարգով), չափսերը՝ 220x315x15մմ, դիմերեսին գրված՝ «ԹՂԹԱՊԱՆԱԿ»: Ապրանքների մատակարարումը, բեռնաթափումը պահեստ իրականացնում է վաճառողը:

Հաջորդ հետաքրքիր գնումը 240 հազար դրամ արժողությամբ պայմանագրի միջոցով ձեռք բերված 2 դրոշներն են, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 120 հազար դրամ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական