Մամուլ

ԱԺ–ն ՄՊՀ և ՀԾԿՀ նախագահներ կընտրի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական իշխող ուժն այսօր փակ հանդիպումներ կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ:

2 նախագահների պաշտոնավարման ժամկետը լրացել է, Նիկոլ Փաշինյանը երկուսին էլ երկրորդ շանսն է տվել՝ առաջադրելով նույն պաշտոնում: Ընտրությունը կկատարվի խորհրդարանում՝ հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նիստերին։

Պատգամավորները ֆորմալ հանդիպումներ կունենան թեկնածուների հետ, բայց նրանց ընտրությունը կարելի է կայացած համարել»։