Մամուլ

Ո՞վ կփոխարինի Վահան Քերոբյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Շուրջ մեկ շաբաթ առաջ Վահան Քերոբյանը հեռացավ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ հարմար թեկնածու չեն գտնում:

Մամուլում շրջանառվեցին ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Բաբկեն Թունյանի անունները, սակայն Փաշինյանը չի պատրաստվում նրանց տեղափոխել խորհրդարանից, քանի որ օրենսդիր մարմնում էլ մատների վրա հաշված պատգամավորներ կան, որոնք քիչ թե շատ հասկանում են օրենքից: Իսկ Թունյանը չի էլ ուզում նախարարի պաշտոն զբաղեցնել։

Ամենայն հավանականությամբ, նախարար կնշանակվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ում պաշտոնավարման ժամկետն օրեր առաջ լրացել է: Նա ԵՏՀ է գործուղվել 2020 թ. փետրվարի 1-ին՝ 4 տարի ժամկետով։ Մինչ այդ զբաղեցնում էր գյուղատնտեսության, ապա էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: ԵՏՀ կոլեգիայում Արտակ Քամալյանին կփոխարինի Գոհար Բարսեղյանը, ով արդեն մի քանի տարի է՝ գլխավորում է ինտեգրման զարգացման դեպարտամենտը»: