Մամուլ

Վանեցյանի բաջանաղը կշարունակի պաշտոնավարել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ազգային ժողովին է ներկայացրել գործող նախագահ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Օրենսդիր մարմինը թերևս առաջիկա նիստերի ընթացքում փակ քվեարկությամբ ընտրություն կկատարի։

Բաղրամյանն այս տարիներին ոչնչով աչքի չի ընկել, բայց հնազանդորեն կատարել է վերևից իջեցվող հրահանգները: Նրա միակ «առանձնահատկությունն» այն է, որ նա ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի բաջանաղն է։ Բաղրամյանն այս պաշտոնին է 2019թ․ ապրիլից։

Մինչ այդ ևս աշխատում էր հանձնաժողովում, իսկ 2018թ․ հոկտեմբերից մինչև 2019թ․ ապրիլն աշխատել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար»։