«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը օրերս ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի խորհրդական Վահրամ Բարսեղյանին։ Քննարկվել են Երևան-Սանկտ Պետերբուրգ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, դեսպան Կոպիրկինը բարձր է գնահատել Երևանում Սանկտ Պետերբուրգի բիզնես կենտրոն կառուցելու ծրագիրը, ինչպես նաև Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ու Երևանի միջև մշակութային ու տնտեսական ծրագրերի իրականացումը»։