Մամուլ

3 տարում ավելի քան 500 մլն դրամ «Դիվանագիտական դպրոց»-ին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արտաքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող «Դիվանագիտական դպրոց» ՊՈԱԿ-ին նախարարությունը վերջին երեք տարիներին տրամադրել է 3 դրամաշնորհ։

Նախարարությունը 2022 թվականին փոխանցել է 224 մլն 549 հազար դրամ, 2023-ին՝ 186 մլն 049 հազար դրամ, իսկ 2024 թվականին այն, նախորդ տարվա համեմատ, աճել է 127 մլն 979 հազար դրամով՝ դառնալով 314 մլն 028 հազար 800 դրամ։

2024 թվականին տրամադրած դրամաշնորհով Դիվանագիտական դպրոցը պարտավորվում է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի կադրեր պատրաստել մինչև 20 անձի, պարտավորվում է նաև վերապատրաստել Դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցներին։

Հետաքրքիրն այն է, որ նման քանակի հատկացումներից հետո Հայաստանում դիվանագիտական ոլորտը դեռ կաղում է։ Մենք չունենք պետական մակարդակում ստացված դիվանագիտական հարաբերություններ առնվազն վերջին հինգ տարիներին։ Հունվարին ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսում բազմիցս հարց հնչեց, թե ինչ հաջողություններ ենք գրանցել, և ինչ զգալի արդյունք կա։ Արարատ Միրզոյանը, հարցին ի պատասխան, հնչեցրեց մի քանի հանդիպում արտասահմանյան գործընկերների հետ և վերջ։