Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024

USD401.97

EUR430.47

RUB4.30

Երևան 8 ℃

Рус Eng

ԵՊՀ-ում դեկանների ընտրություններ են. «Հրապարակ»

Մամուլ

10 Փետրվարի, 9:35

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 12-ին լրանում է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան Գագիկ Ղազինյանի պաշտոնավարման ժամկետը։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունն արդեն իսկ հրահանգել է թույլ չտալ, որ Ղազինյանը վերընտրվի այդ պաշտոնում: Նախ դեկանի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, ապա ընտրությամբ անցկացնել իշխանական թեկնածուին, որը, ըստ մեզ հասած լուրերի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է: Սակայն նա այս պահին չունի դոցենտի գիտական կոչում, ինչը պարտադիր է։

Ըստ կանոնադրության, դեկանի պաշտոնին կարող են հավակնել տվյալ մասնագիտությամբ գիտական աստիճան եւ կոչում ունեցող մասնագետները, թեեւ պարտադիր չէ, որ առաջադրվելու պահին դասախոսելիս լինեն։ Նշանակելով ԺՊ՝ իշխանությունները հույս ունեն լուծել կոչումի եւ աստիճանի հարցը: Եվ, ինչպես համալսարանական մեր աղբյուրներն են ասում, ժամանակ կլինի, որ «վերբովկա անեն» ԵՊՀ խորհրդի անդամներին, որոնք պետք է դեկանին ընտրեն։

Երեկ մեզ չհաջողվեց Գագիկ Ղազինյանից ճշտել՝ արդյոք ինքը կրկին առաջադրվելո՞ւ է: Նրա մոտ շրջապատից ասացին, որ մինչեւ վերջերս ցանկություն չուներ կրկին առաջադրվելու, սակայն լսելով իշխանությունների մտադրությունների, իր ղեկավարած ֆակուլտետում սպասվող ասպատակությունների մասին՝ հիմա երկմտում է: Եթե Ղազինյանն առաջադրվի, ապա իրավիճակը կփոխվի, եւ իշխանական թեկնածուին անցկացնելը կբարդանա: 1996 թվականից իրավագիտության ֆակուլտետը ղեկավարող Ղազինյանը ջերմ, ընկերական հարաբերություններ ունի բուհի դասախոսական կազմի, ուսանողների հետ, աջակիցների մեծ բանակ ունի ԵՊՀ խորհրդում։

Իհարկե, առաջին անգամ դեկանն ընտրվելու է նոր կարգով` նախկինում ընտրում էր ֆակուլտետի գիտական խորհուրդը, սակայն դա եղանակ չի փոխելու նրա համար։ Իշխանությունը նախորդ տարի  կանոնադրական փոփոխություննների դիմեց, եւ ԵՊՀ 80 հոգանոց գիտական խորհուրդն է այժմ ընտրում դեկաններին։

Իսկ խորհրդում թեպետ բոլորը համալսարանականներ են, սակայն այն միատարր կառույց չէ` 25 տոկոսն ուսանողներ են, 25 տոկոսը՝  դասախոսներ, մյուս 25-ը՝ ի պաշտոնե. ռեկտոր, պրոռեկտոր, դեկաններ եւ այլք: Այսինքն՝ խորհրդի 50 տոկոսն  ուսանողներն ու ընտրովի անդամներն են, իսկ մյուս կեսը` պաշտոնյաները, որոնք միշտ կառավարելի են։

Որոշ տեղեկություններով, անգամ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նորմալ հարաբերություններ ունի Ղազինյանի հետ, սակայն, բնականաբար, դա ոչ մի կապ չունի, կարեւորը հրահանգն է։ Նշենք, որ մարտ, ապրիլ ամիսներին լրանում է նաեւ ռոմանագերմանական եւ փիլիսոփայության ֆակուլտետների դեկանների պաշտոնավարման ժամկետը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում