Կիրակի, 25 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 1 ℃

Рус Eng

ԱԺ-ն 14 մլն 500 հազար դրամ է հատկացրել՝ սպասարկող մեքենաների վերանորոգման համար․ «Ժողովուրդ»

Մամուլ

8 Փետրվարի, 9:41

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարին նոր է սկսվել, իսկ ՀՀ Ազգային ժողովի ավտոմեքենաներն արդեն ենթակա են վերանորոգման։ Բանն այն է, որ Ազգային ժողովը 2024 թվականի հունվարի 24-ին ԱԺ սպասարկող ավտոմեքենաների վերանորոգման համար հատկացրել է 14 մլն 500 հազար դրամ։

Հիշեցնենք, որ նախկինում գրել էինք՝ ԱԺ մեքենաների ապահովագրման համար բյուջեից ծախվել է գրեթե 4 մլն դրամ։

Ավտոմեքենաների վերանորոգման համար կնքվել է պայմանագիր «ՋԻ ԸՆԴ ՋԻ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի հետ, որի տնօրենն է ոմն Արայիկ Ստեփանյան։

Պայմանագրով փոխվելու և կապիտալ վերանորոգվելու են ԱԺ մեքենաների շարժիչներից մինչև սրահ բոլոր դետալները։ Պայմանագրով մատուցվելու է 416 անուն ծառայություն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում