Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024

USD402

EUR431.11

RUB4.24

Երևան 2 ℃

Рус Eng

Ամիսներ առաջ ձևավորված ճակատում սև կատու է անցե՞լ․ «Հրապարակ»

Մամուլ

8 Փետրվարի, 9:30

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ամիսներ առաջ ձևավորված «Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիրներ՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի միջով սև կատու է անցել: Մեր տեղեկություններով՝ վերջերս նրանք կոշտ զրույց են ունեցել, Արշակ Կարապետյանը նրան փոխանցել է, որ հրաժարվում է նրա հետ համագործակցությունից։ Ըստ մեր աղբյուրի՝ պատճառն այն է, որ Արշակ Կարապետյանին իբր հասցրել են, թե Գևորգյանն իր մասին «պատերի տակ բամբասում է» և այլն։

Հայաստանում վերջին 10 տարիներին գրեթե բոլոր ընդդիմադիր շարժումների մասնակից Գևորգ Գևորգյանն անակնկալի եկավ մեր հարցից։ «Ես սենց հրապարակային բաներ հիմա չեմ խոսում»,- ասաց նա, բայց անմիջապես սթափվեց և փորձեց հերքել տեղեկությունը․ «Եթե ես և Արշակ Կարապետյանը համահիմնադիր ենք այդ շարժման, և եթե հանկարծ կոնֆլիկտ լինի` ի՞նչ պետք է լինի... Ես ասում եմ․․․ նման բան չկա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում