Շաբաթ, 24 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 3 ℃

Рус Eng

ԱԱԾ մեկուսարանը 5 օր է, ինչ պետ չունի․ կվերադառնա՞ արդյոք նախկինը․ «Ժողովուրդ»

Մամուլ

7 Փետրվարի, 8:40

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԱԾ մեկուսարանը արդեն 5 օր է, ինչ մնացել է առանց պետ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արդարադատության նախարարությունը իրավապահ համակարգի հետ միասին փնտրում է թեկնածու, որը կկարողանա ղեկավարել «Երևան- Կենտրոն» ՔԿՀ-ն: Քննարկել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետ Ռուբեն Խալապյանին նշանակել ԱԱԾ մեկուսարանի պետ, բայց դեռ վերջնական որոշում չկա։

Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՔՊ-ական պատգամավոր Մելքոնյանի որդին իր ազատման հարցը խիստ ծանր է տարել, սակայն բացատրել են, որ խնդիր կա մեկուսարանում, ու դա պետք է լուծվի, իսկ ինքն անկարող է:

Ի դեպ, Խալապյանը ԱԱԾ մեկուսարանի նախկին պետն էր, որին հեռացրին ու Գագիկ Մելքոնյանի որդուն նշանակեցին նրա փոխարեն:

Եվ, ահա, Խալապյանին կրկին ցանկանում են տանել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում