Մամուլ

«Սիներջիի» ներկա և նախկին աշխատակցուհիների տեսակցություններն արգելել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Քննչական կոմիտեն ոչ միայն առանձնահատուկ դաժանություն է դրսևորել «Սիներջիի» ներկա և նախկին աշխատակցուհիների` մանկահասակ երեխաներ ունեցող երկու կանանց նկատմամբ` կալանք միջնորդելով, այլև, պարզվում է` լրացուցիչ «պատժամիջոցներ» է կիրառել:

Մասնավորապես` արգելել է կանանց բոլոր տեսակցությունները, և նրանց այժմ ո՛չ ընտանիքի անդամները, ո՛չ պատգամավորները, ո՛չ դիտորդական աշխատանք կատարող հասարակական կազմակերպությունները չեն կարող այցելել: Նման լրացուցիչ սահմանափակումներ, որպես կանոն, կիրառվում են հոգեբանական ճնշումներ գործադրելու, «զոհերից» անհրաժեշտ ցուցմունքներ կորզելու համար, որպեսզի խախուտ մեղադրանքը մի կերպ հիմնավորեն կամ իրենց ուզած անձի դեմ ցուցմունքներ պոկեն»։