«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրերս մամուլում գլխապտույտ առաջացրած ձերբակալությունների լուրերի կիզակետում Էկոնոմիկայի նախարարությունն է եւ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ-ն։
«Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ-ն, բացի Էկոնոմիկայի նախարարության գնումներից, պայմանագրեր է կնքել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։
2023 թվականին ընկերությունը դրամաշնորհային մրցույթի գնման ընթացակարգով 185 մլն 930 հազար դրամ արժողության պայմանագիր է կնքել, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն է համարվում․ «Պայմանագրով նախարարությունը պարտավոր է որոշման դրույթներով հաստատված կարգով ծրագրի եւ միջոցառման իրականացման շրջանակներում կազմակերպությանը հատկացնել միանվագ պետական աջակցություն»։
Պայմանագիրը ստորագրվել է ՀՀ ԲՏԱ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանի եւ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Աննա Ստեփանյանի միջեւ։
ԲՏԱ եւ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ կապը կապված է ընկերության՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչ լինելու հետ։ Նաեւ հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի կազմակերպություններին վերջին տարիներին հարկային արտոնություններ շնորհվեցին։
Հավելենք նաեւ, որ Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի տնօրենների խորհրդի անդամ, «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության հիմնադիր-գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի անդամ է, որը ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններից հետո։ Սակայն, շատ կողմերից համարվում են անարդար այդ կալանքները»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: