Մամուլ

ԳՇ նախկին պետը կվերադառնա Հայաստան, թե կվարվի Լենինի նման․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով անցած տարվա հոկտեմբերին ազդարարեց քաղաքական նոր շարժում սկսելու մասին, ապա հայտարարվեց, որ ղեկավարելու է «Համահայկական ճակատ» շարժումը, թեպետ հրապարակային ակտիվ գործունեություն չի ծավալում, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատանքներ են սկսել իրականացնել Երևանում և մարզերում։

Նրանք համակիրներ են հավաքագրում, մի քանի գրասենյակ են բացել Երևանում և Էջմիածնում, առաջիկայում նախատեսում են նաև այլ մարզերում: Խոսակցություններ կան, որ Արշակ Կարապետյանը նաև լրատվամիջոց է ուզում բացել, որով կիրականացնեն իրենց քաղաքական թիմի պրոպագանդան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերից Արշակ Կարապետյանը մեկ-երկու անգամ ընդամենը «լայվ» է մտել, մի անգամ էլ Ռուսաստանի Դաշնությունից առցանց պատասխանել լրագրողների հարցերին:

Նա մինչ օրս ՌԴ-ում է, և հայտնի չէ՝ Հայաստան կվերադառնա՞, թե՞ պայքարը կառաջնորդի դրսից, սպասելով հարմար պահի, ինչպես ժամանակին արել է հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Լենինը»։