Մամուլ

ՊԲ նախկին հրամանատարի գործով կհարցաքննվի նաև Քյոխը․ «Ժողովուրդ»

ՊԲ նախկին հրամանատարի գործով կհարցաքննվի նաև Քյոխը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով՝ Արեգասարի բարձունքի հանձնման գործընթացի քննության շրջանակներում, պետք է Հակակոռուպցիոն դատարան հրավիրվի նաև «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը։

Գործը քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչի հետևանքով, ըստ Քննչական կոմիտեի, հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, հայկական ստորաբաժանումներն ունեցել են զոհեր և վիրավորներ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական