Մամուլ

Սամվել Բաբայանի թիմը ճաքե՞ր է տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սամվել Բաբայանի թիմում ճաքեր են առաջանում, նրա հայաստանյան գործունեության հարցում խորհրդարանական խմբակցությունում տարբեր կարծիքներ կան։ 2 օր առաջ Արցախի ԱԺ փակ նիստում Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Գոհար Սարգսյանը խմբակցությունից դուրս  գալու որոշում է կայացրել, որը հաստատել է Արցախի ԱԺ-ն: Մեզ ասացին, որ ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, ով ևս Բաբայանի կուսակցությունից, նույնպես մի կողմ է քաշվել։

Նշենք, որ Արցախի ԱԺ նիստը փակ է եղել, որը գաղտնի են պահել։ Հայաստան բռնի տեղահանվելուց հետո սա երկրորդ նիստն է, ԱՀ պատգամավորները թերևս տեղի են տվել ՀՀ իշխանությունների ճնշումներին և շանտաժին, թե ԱՀ պետական ինստիտուտների պահպանմամբ կհարվածեք ՀՀ անվտանգությանը, և որոշել են ծածուկ նիստեր անել, որ շահարկումների տեղիք չտան»։