«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերից պատգամավորի մանդատ ստացած Լևոն Քոչարյանը կընդգրկվի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Մինչ այժմ նա որևէ հանձնաժողովում ընդգրկված չէր, չնայած օրենքը պահանջում է, որ բոլոր պատգամավորներն անդամակցեն որևէ մշտական հանձնաժողովի։ Բանն այն է, որ Լ․ Քոչարյանը փոխարինում է Արմեն Չարչյանին, ով առողջապահության հանձնաժողովի անդամ էր: Բնական է, որ այդ հանձնաժողովը նրան հարմար չէր:
Մենք տեղեկացանք, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ընդգրկված Ասպրամ Կրպեյանն է իր տեղը զիջել Լևոնին` տեղափոխվելով առողջապահության հանձնաժողով։
Հիշեցնենք․ այս հանձնաժողովում «Հայաստան» դաշինքից ընդգրկված են նաև Արմեն Ռուստամյանը և Քրիստինե Վարդանյանը»։