«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանի դատական նիստից առաջ ուշագրավ իրադարձութուններ են ծավալվել Հակակոռուպցիոն դատարանում:
Ըստ այդմ՝ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյայի գործով դատարան ներկայացած կանանցից մեկի մոտ եղել է ծալովի դանակ, որը կարգադրիչները հայտնաբերել են և առգրավել: Երբ դիմեցինք ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ լուրի իսկությունը պարզելու, հայտնեցին, որ դատական կարգադրիչների մոտ առկա է արգելված իրերի ցանկ, և այն բոլոր քաղաքացիները, որոնց մոտ հայտնաբերվում է որևէ արգելված իր, առգրավվում է և նիստի ավարտից հետո վերադարձվում քաղաքացուն:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանի գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ քննության»: