Մամուլ

Լոռու նախկին մարզպետը պաշտոն է ստացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Լոռու նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանը հուլիսին նշանակվել է Լոռու գազամատակարարման և գազիֆիկացման մասնաճյուղի տնօրեն:

Մինչ այդ  «Գազպրոմի» Երևանի գրասենյակում իրացման բաժնի պետն էր:

Նա փոխարինել նախկին է պետ Վարդան Բաղդասարյանին՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի եղբորը, ով կենսաթոշակի է անցել:

Փաստորեն, «Գազպրոմում» ինքնուրույն կադրային քաղաքականություն են վարում և նախընտրում նախկիններին»։