«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքաելյանը (անձնագրով Միքաելյան է)։ Մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նա իր ունեցած գույքի և եկամուտների հայտարարագիր է ներկայացրել։
Ըստ դրա՝ Վայոց Ձորի մարզպետը Վայքում ունի միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամաս, այդ հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ Սարավան գյուղում, իր տնտեսական շինություններով։ 2021 թվականին նա գնել է «Հյունդայի» մակնիշի, իսկ 2022 թվականին` 2015 թ. արտադրության ռուսական «VAZ» մակնիշի մեքենաներ։ Կոլյա Միքաելյանի բանկային հաշիվներին, ըստ նրա ներկայացրած հայտարարագրի, առկա է 5 մլն դրամ, ևս 100 հազար դրամ նա ունի կանխիկ»։