Մամուլ

ԱԺ ամանորյա բացօթյա միջոցառումն արժեցել է 11 մլն դրամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ամանորյա բացօթյա միջոցառումը, որը նախատեսված էր այցելած երեխաներին տոնական տրամադրություն պարգևելու համար, այդքան էլ նպատակին չի ծառայել։

«Ժողովուրդ» օրաթերթը, միջոցառման կադրերն անքթիթ զննելով, նկատեց, որ ներկաների մեծամասնությունը բարձրաստիճան պաշտոնյաներ են, բացառապես իշխանական պատգամավորներ, որոնք երեխաների հետ ներկա էին միջոցառմանը։

Մի քանի քաղաքացիներ են միայն ներկա եղել, որոնք, հետաքրքրություն չգտնելով, հեռացել են։
Ստացվում է, որ միջոցառումը, որի համար պետական բյուջեից տրամադրվել էր 11 մլն 60 հազար դրամ գումար, կազմակերպվել էր միայն պաշտոնյաների երեխաներին ուրախացնելու համար»։