«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ մարմիններին մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի եղբորը ծեծի ենթարկողները դատարանի որոշմամբ ազատ են արձակվել:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ Նարեկ Ասատրյանին, Արտաշես Ղահրամանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2023թ. hոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, մասնակցել են ք. Երևան, Նաիրի Զարյան 17 հասցեում գտնվող՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության վարչական շենքի մոտ իրականացվող հավաքին եւ տեսել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակամի ղեկավար Կարեն Շահրամանյանին, վիճաբանել նրա հետ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել: Նրանց չի զսպել անգամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ներկայությունը, եւ հենց ոստիկանների ներկայությամբ ձեռքերով հարվածներ են հասցրել Կարեն Շահրամանյանին: Այս արարքների համար Արտաշես Ղահրամանյանն ու Նարեկ Ասատրյանը տնային կալաքի տակ էին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է դատարան։ Արցախի նախագահի եղբորը ծեծի ենթարկողները դատարանի որոշմամբ ազատ են արձակվել տնային կալանքից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում