«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կառավարության անդամները տարին սկսելուն պես ամփոփիչ ասուլիսներ են տալիս՝ ներկայացնելով իրենց ղեկավարած ոլորտներում կատարված աշխատանքները։
Այսօր հերթն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանինն է, ով որոշել է ասուլիս հրավիրել ոչ թե նախարարության շենքում, այլ Թուֆենկյան հյուրանոցի կոնֆերանս սրահում՝ վարձակալելով դահլիճը և դրա համար բյուջեից գումար դուրս գրելով։
Նախարարությունից պարզաբանեցին, թե քանի որ տևական ժամանակ նախարարն ասուլիս չի տվել, և ամփոփիչ ասուլիսն է, ուստի ակնկալում են, որ մեծ թվով լրագրողներ կմասնակցեն, դրա համար են մեծ դահլիճ վարձակալել։
Փաստորեն, առողջապահության նախարարությունում, որը, ի դեպ, վերջերս է կապիտալ վերանորոգվել, չկա 20-30 հոգու համար նախատեսված մի սրահ, որտեղ կարելի է անվճար հիմունքներով ասուլիս կազմակերպել»: