Մամուլ

Նոր զարգացումներ Ալավերդու համայնքապետի անվստահության գործով․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օրերս հայտնի դարձավ, որ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ալավերդու ընտրված, բայց ՔՊ-ի կողմից պաշտոնազրկված քաղաքապետ Արկադի Թամազյանի հայցը, ինչը նշանակում է, որ օրենքի ուժով պետք է կասեցվեին նոր համայնքապետ, ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանի լիազորությունները, սակայն նա շարունակում է պաշտոնավարել։

Տեղեկացանք, որ Արկադի Թամազյանը խնդրով դիմել է մարզպետարան և ՏԿԵ նախարարություն՝ պահանջելով ապահովել օրենքի պահանջը և դադարեցնել Ղումաշյանի լիազորությունները, մինչև դատարանը որոշում կայացնի։

Հիշեցնենք, որ Թամազյանը դատարան էր դիմել իրեն անվստահություն հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Պատկան կառույցները թե երբ կարձագանքեն և արդյոք կարձագանքե՞ն համայնքի նախկին ղեկավարի դիմումին, դժվար է ասել, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ Թամազյանի թիմում ձեռքերը ծալած չեն նստելու»։