Մամուլ

Սամվել Բաբայան-Գուրգեն Ներսիսյան պատերազմը շարունակվում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախկին պետնախարար, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի եւ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հեռահար փոխհրաձգությունը շարունակվում է նաեւ ոչ հրապարակային տիրույթում։ Սամվել Բաբայանը Ներսիսյանին միջնորդավորված փոխանցել է, որ իր դեմ արշավը շարունակելը կարող է ծանր նստել նրա վրա: Մյուս կողմից՝ Ներսիսյանն էլ արձագանքել է, որ չի պատրաստվում նահանջել:

Նա տարբեր շրջանակներում հայտարարել է, որ տիրապետում է, թե հետպատերազմյան տարիներին ինչ տնտեսական արտոնություններից է օգտվել Բաբայանը` ինչ ճանապարհներով, եթե իրեն խելոք չպահի, այդ ամենին հնարավոր է իրավական ընթացք տրվի։

Տեղեկացանք նաեւ, որ Բաբայանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով պարզել, թե ինչպես է իր ցուցմունքը հայտնվել Գուրգեն Ներսիսյանի ձեռքում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում