«Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ Սյունիքից ընտրված ԱԺ քպական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, իր բուն պարտականություններին զուգահեռ, արտերկրում նաև անհատական ցուցահանդեսներ է ունենում:
Վերջինը հոկտեմբերի սկզբին էր՝ Մոսկվայի ВДНХ-ում: Եվ ահա, օրերս տեղեկացանք, որ նկարիչ-պատգամավորը «պարապ չի մնում». այս անգամ Բեռլինում տեղի ունեցած Holy Art Gallery-ի կողմից կազմակերպված հեղինակավոր միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են նաև նրա երկու աշխատանքները:
Ի դեպ, Դանիելյանն իր ՖԲ էջում տեղեկացրել է, որ ստացել է հերթական անհատական ցուցահանդեսի հրավեր, որի մասին շուտով կտեղեկացնի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում