Մամուլ

Նարեկ Մալյանին ազատ կարձակե՞ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական շրջանակներում ահագնացել են խոսակցություններն առ այն, որ դեկտեմբերի 22-ին Վերաքննիչ դատարանն ազատ է արձակելու շուրջ երեք ամիս կալանքի տակ պահվող Նարեկ Մալյանին:

Իշխանությունները ցանկանում են 2024-ը դիմավորել հնարավորինս քիչ թվով քաղբանտարկյալների առկայությամբ, քանզի արևտմյան կառույցները գնալով դժգոհում են, որ չեն կարող երկար «աչք փակել» Հայաստանում քաղբանտարկյալների գոյության փաստի վրա: Մեզ մնում է հետևել իրադարձություններին՝ արձանագրելու, թե կուլիսային խոսակցությունները ինչ դրսևորումներ կունենան իրականության մեջ»: