Մամուլ

Ավագանու անդամին ապօրինի գույքի գործով հրավիրել են դատախազություն․ «Հրապարակ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է . «Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը և նրա հարազատները հրավիրվել են դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն, իրենց ընտանիքին պատկանող գույքի վերաբերյալ բացատրություններ տալու համար։

Մեսրոպ Մանուկյանը Մանվել Գրիգորյանի օգնականն է եղել, նրա հայրը՝ Գևորգ Մանուկյանը, «Անի» ԲԲԸ սեփականատերն է, և չի բացառվում, որ ուսումնասիրությունը հենց այս ընկերությանն է վերաբերում, որը 2017-ին գնել էր Ջրաձոր ջրանցքը, դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, 7060 քառ. մետր թունելը, ինչպես նաև ջրանցքը սպասարկող կառուցվածքները։ Ընկերության կողմից ջրանցքի ձեռքբերման հետ կապված քրեական գործ էր հարուցվել 2018-ին, անգամ կալանավորվածներ կային»։