«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գորիսի ոստիկանապետին և Կապանի ծառայության գծով փոխոստիկանապետին ձերբակալել ու Երևան են տեղափոխել Սյունիքի մարզում անտառներից ապօրինի մասսայական ծառահատումների քրեական վարույթի շրջանակներում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ապօրինի ծառահատումների «տանիքը» իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ են: Ի դեպ, ՀՀ ոստիկանության պաշտոնյաների հետ ձերբակալվել են նաև մոտ 10 անձինք:
Հիշեցնենք, երեկ՝ դեկտեմբերի 12-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքի մարզում, ձերբակալել և Երևան են տեղափոխել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վաղարշակ Գինոսյանին»: