Մամուլ

Գուրգեն Արսենյանի՝ դեսպան նշանակվելու հարցը պարզ կդառնա մինչև ամսվա վերջ. «Հրապարակ»

Գուրգեն Արսենյանի՝ դեսպան նշանակվելու հարցը պարզ կդառնա մինչև ամսվա վերջ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած բազում հրապարակումներին, որ պաշտոնական Մոսկվան մերժել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանը, ՔՊ-ից վստահեցնում են, որ մերժում չի եղել, ընթացակարգը եռամսյա ժամկետ է սահմանում՝ ագրեմանը մերժելու կամ հաստատելու մասով։ Այդ ժամկետը սպառվում է դեկտեմբերի վերջերին, և միայն այդ ժամանակ պարզ կդառնա Գուրգեն Արսենյանի ճակատագիրը։

Իշխող թիմում կարծում են, որ ՌԴ-ն հիմա չի մերժի Հայաստանի թեկնածուին, և Արսենյանը, այդուհանդերձ, կգործուղվի Մոսկվա։ Ի դեպ, ագրեմանի մերժման ընթացակարգ էլ չկա` երկարատև լռությունը, որպես կանոն, դիտարկում են որպես թեկնածուի մերժում, և տվյալ երկիրն ինքն է հետ կանչում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական