«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական տեղեկատվական համակարգից՝ datalex-ից տեղեկացանք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և իրավաբանական բաժնի պետ Մանվել Վարդանյանը գումարի բռնագանձման պահանջով տասնյակ դատական հայցեր են ներկայացրել իրենց նախկին ուսանողների դեմ:
Նման պահանջ է ներկայացվել ավելի քան 260 նախկին ուսանողի նկատմամբ: Խոսքն այն մասին է, որ այդ ուսանողները վճարել են առաջին կիսամյակի վարձը, երկրորդը չեն վճարել ու դուրս են մնացել բուհից»։