«Հրապարակ» թերթը գրում է. «Ալավերդին զավթելու իշխանության մեկամյա օպերացիաները վճռորոշ փուլ են մտել: Երեկ Ալավերդու ՔՊ-ական ավագանին «Ապրելու երկիր» կուսակցության քվոտայով համայնքի ղեկավար ընտրված Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախագիծ է շրջանառության մեջ դրել:
Ավագանու ԱԵ անդամ Սիմոն Զախարովը ևս ստորագրել է անվստահության նախագծի տակ: Ըստ օրենքի, շրջանառության մեջ դրվելուց հետո երրորդ օրը, ժամը 10.00-ին ավագանին պետք է նիստ գումարի եւ քննարկի նախագիծը»: