Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ սահմանապահներն իրեն թույլ չեն տվել գործուղման մեկնել Լեհաստան և ԱՄՆ․ նա դա անվանել է «հակաուկրաինական դիվերսիա»։
«Նորից աբսուրդի թատրոն՝ սահմանին․ ես գործուղում ունեմ Գերագույն ռադայի նախագահի ստորագրությամբ, բայց սահմանապահներն ինձ թույլ չտվեցին։ Հեռու եմ այն մտքից, որ սահմանապահները գործել են սեփական նախաձեռնությամբ. բոլորն էլ կարող են կռահել, թե ով է չեղարկել խորհրդարանի նախագահի ստորագրած փաստաթուղթը», - հայտարարել է Պորոշենկոն։