Մամուլ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում պատգամավորին առնչվող վարույթը կարճվել է․ «Ժողովուրդ»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում պատգամավորին առնչվող վարույթը կարճվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր ՀՀ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի՝ հայտարարագրով ներկայացված ունեցվածքի մասին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Էդուարդ Աղաջանյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման բացակայության վերաբերյալ վարույթ է հարուցվել։

2023 թվականի հունվարի 16-ին ներբեռնված տեղեկատվության համաձայն՝ Էդուարդ Աղաջանյանը 2014 թվականի սեպտեմբերի 17-ից հանդիսանում է «ԷՔՍԻՖԻԴ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի 50% բաժնեմասի սեփականատեր։ Նաև Էդուարդ Աղաջանյանը 2022 թվականի մայիսի 31-ին ներկայացված 2021 թվականի տարեկան շահերի հայտարարագրում ընկերությունում մասնակցության, առևտրային կամակերպությունների կառավարման հանձնելու վերաբերյալ տվյալներ չի ներկայացրել։ Հենց այս առիթով էլ ընդունվել է վարույթ։ Հավելենք նաև, որ պատգամավորական մանդատը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից, ազատվել առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից, դուրս գալ առևտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման և հրաժարվել առևտրային կազմակերպություններում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից։ Նա պարտավոր է նաև ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնից։

Վերը նշված փաստերի առթիվ ընդունված վարույթը կարճվել է, քանի որ պատգամավորական մանդատը ստանձնելու պահին «ԷՔՍԻՖԻԴ» ՍՊԸ-ն արդեն իսկ հանձնված է եղել հավատարմագրային կառավարման։ Այսինքն՝ պարզվել է, որ թղթերով ամեն ինչ կարգին է»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական