Մամուլ

Նախագահականի համար սրճախմության սեղաններ են գնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հանրապետության նախագահի աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով 5 հատ սուրճի սեղան է գնել։

Քանի որ մեկ անձից գնման ընթացակարգը հրատապ գնման համար է, կարելի է ենթադրել, որ նախագահականում շտապ սրճախմության անհրաժեշտություն է առաջացել, սակայն համապատասխան կահույք առկա չի եղել, ուստի որոշել են մեկ անձից, առանց մրցույթի ձեռք բերել։

Ձեռք բերված սուրճի սեղանների մեկ միավորի արժեքը 47 հազար 500 դրամ է, ընդհանուրի համար վճարվել է 237 հազար 500 դրամ»։