«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր, 11.00-ին կհյուրընկալվի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում։ Շահրամանյանի «հարցաքննությունը» տեղի կունենա փակ ֆորմատով, չնայած որ հանձնաժողովն ունի նախադեպ, և Նիկոլ Փաշինյանին լսում էր բաց ռեժիմով՝ ուղիղ եթեր հեռարձակելով նիստը:
Մենք հանձնաժողովից հետաքրքրվեցինք` Սամվել Շահրամանյա՞նն է նախապատվություն տվել փակ ֆորմատին: Հանձնաժողովից բացասական պատասխան տվեցին՝ ասելով, որ ֆորմատի հարց նույնիսկ չի էլ քննարկվել»։