Մամուլ

Ի՞նչ են անելու ռուս խաղաղապահները ԼՂ–ում․ «Հրապարակ»

Ի՞նչ են անելու ռուս խաղաղապահները ԼՂ–ում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ռոտացիան ավարտվում է, և թարմացված կոնտինգենտը վերադառնում է Լեռնային Ղարաբաղ՝ իր առջև դրված առաջադրանքներն իրականացնելու։ Թե ինչ են անելու ռուս խաղաղապահներն Արցախում, որտեղ չկա արցախահայություն, որի պաշտպանությանն էին կոչված նրանք, պարզ չէ։ Ռուս-ադրբեջանական առևտրի շրջանակներում ինչ-որ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2020-ին Արցախ մտած ռուս զինվորականները շարունակեն մնալ այնտեղ:

Սակայն ուշագրավ է, որ մեզ տեղեկություններ հասան, որ ռուս խաղաղապահները շարունակում են Արցախ մեկնել Հայաստանով` Ստեփանակերտ մեկնող ռուս զինծառայողներից մեկից տեղեկացանք, որ նրանք իջել են «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ուղևորվել Արցախ: ՌԴ խաղաղապահների զորախմբի ծառայության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, սակայն ՀՀ ՊՆ մեր աղբյուրը հաստատեց․ «Ռուս խաղաղապահները Երևանից են գնում Արցախ, ինչպես միշտ»»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական