«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին Երևանի շախմատի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություններ տեղի կունենան: Թեև ֆեդերացիայի նախագահի ընտրություններին հաշված օրեր են մնացել, բայց թեկնածուների շուրջ դեռ ակտիվ խմորումներ են գնում:
Այժմ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է իմքայլական նախկին պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը. նա Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2019թ.-ի հոկտեմբերին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններին Մխիթար Հայրապետյանը չի պատրաստվում առաջադրվել, փոխարենը իր թեկնածությունը կառաջադրի ԱԺ իշխանական նախկին պատգամավոր, որի անունը հայտնի կդառնա առաջիկայում»: