Մամուլ

Ի՞նչ հարցեր են քննարկվել Անահիտ Ավանեսյանի և ՔՊ խմբակցության պատգամավորների փակ հանդիպմանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ ՔՊ-ականները և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ փակ քննարկում են ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորները և նախարարը քննարկել են «Առողջապահության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առաջիկայում հանրային լսումներ կիրականացվեն, և այն կմտնի ԱԺ նիստերի օրակարգ:

Մեր տեղեկություններով՝ Ավանեսյանի և ՔՊ-ականների քննարկումը բավականին ջերմ ու գործնական մթնոլորտում է անցել: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իր գլխավորած նախարարության հեղինակած նախագիծը, այնուհետև պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում դրական կարծիքներ են հնչեցրել նախագծի մասին»: