Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -4 ℃

Рус Eng

Ո՞վ կդառնա ԲԴԽ անդամ․ «Ժողովուրդ»

Մամուլ

21 Նոյեմբերի, 8:51

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԲԴԽ-ն պաշտոնապես դադարեցրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանի լիազորությունները։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ում խոսակցություններ կան, որ քաղաքական իշխանությունները քննարկել են Դավիթ Խաչատուրյանի փոխարեն ԲԴԽ տանել արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին, սակայն վերջնական որոշում դեռ չկա: Ավելի ուշ քննարկվել է փաստաբաններից մեկի թեկնածությունը, որը ևս վերջնական չէ։ Ասել է թե՝ քաղաքական իշխանությունները ԲԴԽ անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ են։

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 25-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը