Մամուլ

ՀՀԿ-ն փորձում է «գույքագրել» ունեցածը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ ԳՄ ակտիվը մարզային հանդիպումների շարք է նախաձեռնել, անցած շաբաթ այցելել են Սյունիքի և Գեղարքունիքի մի շարք համայնքներ, նախատեսում են այցելել ՀՀ բոլոր մարզերը։ Փորձում են «գույքագրել» ունեցածը և ծանոթանալ հանրային տրամադրություններին: Հավաքները կազմակերպում են ՀՀԿ մարզային, տեղական կազմակերպությունները, սակայն դրանց նաև անկուսակցական քաղաքացիներ են մասնակցում։

Կուսակցությունից վստահեցնում են, թե «նկատելիորեն մեծացել է ՀՀԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը, նախկին «վտակները», որոնք 18-ից հետո հեռացել էին «մայր գետից», նորից հուն են վերադառնում, իսկ բնակչության թիվ մեկ մտահոգությունը կապված է երկրի անվտանգության հետ, մարդիկ Հայաստանի նկատմամբ հարձակման վտանգ են զգում»: