Մամուլ

Բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին կհատկացվի 200 հազարական դրամ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում արցախցիների բռնի տեղահանման ժամանակ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով, նախնական տվյալներով, մոտ 220 զոհ կա:

Նախնական, որովհետև նույնիսկ Քննչական կոմիտեն, որտեղ պայթյունի գործով քննություն է ընթանում, մահացածների թվի վերաբերյալ կոնկրետ թիվ չի հրապարակել՝ օրեր առաջ լրատվամիջոցներին պարզաբանելով, թե «պատկերն անընդհատ փոխվում է»: Այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին հատկացնել 200 հազարական դրամ:

Իսկ թե ինչպես և երբվանից է քաղաքապետարանը սկսելու տրամադրել այդ գումարը, մեր աղբյուրի փոխանցմամբ, պարզ կլինի առաջիկա օրերին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում