Մամուլ

Արդյո՞ք պատգամավոր դառնալուց հետո Լևոն Քոչարյանը կրկին կկալանավորվի․ «Հրապարակ»

Արդյո՞ք պատգամավոր դառնալուց հետո Լևոն Քոչարյանը կրկին կկալանավորվի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Լևոն Քոչարյանը երեկ չբացառեց, որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն՝ իրեն կրկին կալանավայր ուղարկելու համար։ ՔՊ-ականներն այս օրերին քննարկում են այն հարցը, որ դատախազը պետք է մտնի ԱԺ՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։

Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, սակայն, բացառում է դա, քանի որ քրեական գործում չկան նոր էական հանգամանքներ։

«Տեսականորեն դատախազությունն այդ գործառույթն ունի, բայց Քրեական դատավարության օրենսգիրքն ասում է, որ մեղադրյալը նույն գործով կարող է կրկին կալանավորվել միայն այն դեպքում, երբ առկա է նոր էական հանգամանք, որը մինչ այդ հայտնի չի եղել: Տվյալ դեպքում որևէ նոր էական հանգամանքի մասին խոսք չի կարող լինել»,- ասաց նա»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական