Մամուլ

Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի մասով որոշում է կայացրել և մերժել նրա պաշտպանի բողոքը: Արդյունքում Բազեյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 29-ին Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 2 ամսով, և նրա կալանքի հարցով բողոք էր ուղարկվել ՀՀ վերաքննիչ դատարան, դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը»։