«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ազատվել է աշխատանքից։ Մեր հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Արշակյանին աշխատանքից հեռացրել են 2023 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի՝ մարզ կատարած այցից հետո:
Սյունիքի տեղական իշխանությունները բացատրում են, թե Հակոբ Արշակյանը ալկոհոլ է հաճախ օգտագործել, դրա համար են հեռացրել, որ երիտասարդ կադր նշանակեն։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Հակոբ Արշակյանի և Առուշ Առուշանյանի հետ՝ բացատրություններ ստանալու, սակայն մեր զանգերը արդեն 3 օր անպատասխան են մնում։ Այնուամենայնիվ, կապ հաստատեցինք Գորիսի համայնքապետարանի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Հակոբ Արշակյանը աշխատանքից ազատվել է՝ սեփական դիմումի համաձայն. ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալու»»։