Մամուլ

Անդրանիկ Թևանյանը վայր կդնի ավագանու մանդատը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը առաջիկայում հայտարարելու է ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին:

Մեր տեղեկություններով՝ խմբակցությունը հիմնական կազմով պատրաստվում է գնալ ավագանու աշխատանքներին և այնտեղ շարունակել իր գործունեությունը:

Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, Թևանյանը, ի տարբերություն Հայկ Մարությանի, որը հայտարարել է մանդատը վերցնելու մասին, վայր կդնի մանդատը և կշարունակի իր գործունեությունը՝ որպես ընդդիմադիր գործիչ, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ»: