Մամուլ

Ինչու են ոստիկանության ոչ բոլոր աշխատակիցները պարգևավճար ստացել. «Ժողովուրդ»

Ինչու են ոստիկանության ոչ բոլոր աշխատակիցները պարգևավճար ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս սեպտեմբերին գրել էր, որ խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ողջ համակարգը ստացել է պարգևավճարներ, յուրաքանչյուրը՝ մոտավորապես 120.000 դրամ, սակայն ոստիկանության այն աշխատակիցները, որոնք գործուղված են եղել ՀՀ ոստիկանական ակադեմիա՝ վերապատրաստման, պարեկային ծառայության դասընթացների և այլն, չեն ստացել պարգևավճարներ, առանց հիմնավորման:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՀ ոստիկանության հետ՝ պարզելու՝ ինչ հիմնավորմամբ և ընտրությամբ են ոստիկանության աշխատակիցների մի մասը ստացել պարգևավճարներ, մի մասը՝ ոչ: Օրեր անց միայն ոստիկանությունից մեզ ոչ թե ներկայացրին հարցի պատասխանները, այլ խնդրեցին 30 օր՝ տեղեկություն տրամադրելու համար հավելյալ աշխատանք կատարելու նպատակով:

Միայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթին ՆԳՆ-ից տեղեկացնում են. «ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 12.09.2023 թվականի թիվ 813-Ա հրամանով՝ պարգևատրում են ստացել ՀՀ ներքին գործերի նախարարության ծառայողները (աշխատողները)։ Պարգևատրման համար հիմք է հանդիսացել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասը, այն է՝ պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված այլ պաշտոնատար անձը հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին կարող է պարգևատրել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից»»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական