Մամուլ

Նախկին ո՞ր պաշտոնյաների ապօրինի գույքն է ուսումնասիրվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից խնդրել է գրավոր տրամադրել տեղեկություն, թե 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ապօրինի գույքի բռնագանձման գործերով ներկա և նախկին պաշտոնյաներից ում գույքն է ուսումնասիրության ենթարկվել (ներկայացնել ողջ ցանկը): Ի պատասխան՝ դատախազը հայտնել է, որ «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ դատախազության համանուն վարչությունում «ուսումնասիրությունները սկսելու հանգամանքը, դրանց հիմքերը, ընթացքի վերաբերյալ և դրանց արդյունքում ստացված տվյալներն ամբողջությամբ գաղտնի են և ենթակա են տրամադրման այլ անձանց՝ միայն ելնելով ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթի նպատակներից: Հետևաբար, որոշակի անձանց պատկանող գույքերի նկատմամբ ուսումնասիրության առկայության առնչությամբ տվյալներ չեն կարող տրամադրվել»:

«Ժողովուրդ» օրաթերթի երկրորդ հարցին, թե կոնկրետ որ պաշտոնյաների կամ նախկին պաշտոնյաների գործերով են արդեն հայցեր ներկայացվել դատարաններ (ներկայացնել ողջ ցանկը), դատախազությունը սիրահոժար մի ողջ ցանկ է ներկայացրել. 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հայցադիմումներ են ներկայացվել ընդդեմ հետևյալ պաշտոնատար անձանց։

1. Մհեր Սեդրակյան (Էրեբունու նախկին թաղապետ),

2. Հրայր Թովմասյան (ՍԴ դատավոր),

3. Հովիկ Աբրահամյան (ԱԺ նախկին նախագահ),

4. Վահե Նիկոյան (Երևանի նախկին փոխքաղաքապետ),

5. Սամվել Ուզունյան (նախկին դատավոր),

6. Արթուր Գևորգյան (ԱԺ նախկին պատգամավոր),

7. Ռոբերտ Նազարյան (Երևանի նախկին քաղաքապետ),

8. Արմեն Հարությունյան (Էրեբունու նախկին թաղապետ),

9. Զարզանդ Գրիգորյան (Արշալույսի նախկին գյուղապետ),

10. Առաքել Վիրաբյան (Պտղնու նախկին համայնքապետ),

11. Սաշա Հակոբյան (Մասիսի նախկին քաղաքապետ),

12. Ժաննա Հովհաննիսյան,

13. Անուշավան Այվազյան (ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության նախկին պետ),

14. Հովիկ Աբովյան (Տավուշի նախկին մարզպետ),

15. Վահագն Վերմիշյան (ՀՀ քաղշինկոմիտեի նախկին ղեկավար),

16. Արման Ղուկասյան,

17. Արամ Սիմոնյան (ԵՊՀ նախկին ռեկտոր),

18. Արամ Վարդանյան,

19. Մանուկ Հակոբյան (Աբովյանի նախկին քաղաքապետ),

20. Անդրանիկ Քասարյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ):