Մամուլ

ԱԳՆ-ն նորովի «կշողա». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը շուտով առավել պայծառ «կշողա»` դեռեւս, սակայն, միայն արտգործնախարարության շենքի շողշողուն տեսքով։ Նախարարությունը որոշել է փոխել շենքի արտաքին լուսավորության ողջ համակարգը եւ այդ նպատակի համար հատկացրել է շուրջ 25 մլն դրամ։

Ի դեպ, ոչ միայն ավելացվում են լամպերը, այլեւ հին լույսերը փոխարինվում են նորերով։ Այս աշխատանքն իրականացնելու է «Բոֆֆո» ՍՊԸ-ն։ Այս նույն ընկերությունն էր փոխել նաեւ կառավարության շենքի լույսերը․ այն ժամանակ էլ պետական բյուջեից 114 մլն դրամ էին հատկացրել ընկերությանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում