«Հրապարակ» թերթը գրում է․ «Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ Ստեփանակերտում այսօրվա դրությամբ մի քանի տասնյակ հայ է մնացել` մոտ 30 հոգի: Հիմնականում՝ ծերեր, հիվանդ, անօգնական մարդիկ: Ընդ որում՝ մի քանի հոգի ավելացել են` Կարմիր խաչի ներկայացուցիչների առաջին այցի համեմատ: Ինչպե՞ս են հոգում մնացողներն իրենց կենսական կարիքները:
Պարզվում է` ԿԽ ներկայացուցիչները մի քանի օրը մեկ ծանրոց են փոխանցում:
Քաղաքում ադրբեջանցի ոստիկաններ են հսկում, բայց հատուկենտ բնակիչների հետ նրանք շփում չունեն»: